Սուրբ Պատարագին հիշատակել ու մշտապես հիշատակելու եմ Արցախը, այս մասին հայտարարել է Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պսակ քահանա Մկրտչյանը՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի։
Եկեղեցու դեմ արշավ հայտարարած Նիկոլ Փաշինյանը շարունակում է նեղվել, որ պատարագների ժամանակ աղոթք է հնչում նաև Արցախի համար։
Այսօր Ազգային ժողովում նա հայտարարեց, թե սրանով եկեղեցին դարձնում են պատերազմի քարոզչության ինստիտուտ։









