Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային զգուշացրել է, որ եթե ԱՄՆ տնտեսական պատերազմը շարունակվի, «անգամ մեկ կաթիլ նավթ չի արտահանվի» Հորմուզի նեղուցից կամ Պարսից ծոցի որևէ այլ վայրից։
Այս մասին Ռեզային նշել է X-ի գրառման մեջ։
«Եթե տնտեսական պատերազմը շարունակվի, նավթի ոչ մի կաթիլ չի արտահանվի՝ ո՛չ Հորմուզի նեղուցով, ո՛չ էլ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով։ Իրանը ցանկացած երկրի մասնակցությունը կամ աջակցությունն ամերիկյան տնտեսական պատերազմին Իրանի ժողովրդի դեմ կդիտարկի որպես պատերազմի ակտ»,- նշվել է գրառման մեջ։
Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը նշել էր, որ «լուսաբացին մեկնարկում է տնտեսական D-Day-ը՝ հակառակորդի դեմ երբևէ կազմակերպված ամենամեծ ֆինանսական հարձակումը»։








