Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Վեհափառի տարեդարձը․
«Վեհափառ Տեր,
Որպես Արցախի թեմի հոգևոր խորհրդի նախկին անդամ՝ շնորհավորում եմ Ձերդ Սրբությանը՝ ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ: Վստահ եմ, որ հազարավոր արցախցիների անունից եմ նաև այս շնորհավորանքը փոխանցում, քանի որ մարդկային հիշողությունը շատ ամուր է պահում այն ուշադրությունն ու հոգատարությունը, որ Հայոց Հայրապետը ցուցաբերել ու ցուցաբերում է Արցախին՝ իր թեմով, հավատավոր ժողովրդով ու քրիստոնեական արժեքներով: Ձեզ երկար տարիների կյանք ու ամուր առողջություն ենք մաղթում՝ ի բարօրություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և մեր ժողովրդի բոլոր հատվածների միասնականության»: