Foto

Վանաձորի «Պիրաժոկ»-ի մասնաճյուղերից մեկը չի գործի․ սանհանգույցի դուռը բացվել է անմիջապես դեպի խոհանոց․ Լուսանկարներ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Պիրաժոկ» ՍՊ ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (Լոռու մարզ, ք․ Վանաձոր, Մարշալ Բաղրամյան 63/1):

 Կասեցման համար հիմք են հանդիսացել վերահսկողության ընթացքում հայտնաբերված խախտումները, ի մասնավորի՝

- խոհանոցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում,
- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումների մակերևույթները չեն եղել նորոգ վիճակում, պատրաստված հեշտությամբ մաքրվող և ախտահանվող նյութերից,
- սառնարանը չի պահվել նորոգ և բարվոք վիճակում, դարակաշարերը ենթարկված են եղել քայքայամաշման (կոռոզիայի),
- սանհանգույցի դուռը բացվել է անմիջապես դեպի խոհանոց,
- չի եղել հանդերձարան անձնակազմի համար:

Ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել իրավական ակտերով պահանջվող նորմերին, սահմանվել է վերջնաժամկետ: