Foto

Ալիև-Նիկոլ պայմանավորվածությունը հայաստանյան իշխանության միակողմանի զիջումների մասին է․ Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է.

«Փաշինյանը Տիգրանաշենն Ադրբեջան է հռչակում՝ հղում անելով խորհրդային շրջանի այս կամ այն քարտեզին:

Իսկ Ադրբեջանը նույն սկզբունքով չի խոսում, օրինակ՝ Արծվաշենի հայկականության կամ 2021-2023 թթ. ընթացքում օկուպացված ՀՀ ինքնիշխան տարածքների հայկական պատկանելիության, առավել ևս՝ այնտեղից զորքերը դուրս բերելու մասին:

Ալիև-Նիկոլ պայմանավորվածությունը ոչ թե խաղաղության, այլ հայաստանյան իշխանության միակողմանի զիջումների մասին է»: