Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ Ռուսաստան ներմուծվող հայկական գյուղատնտեսական արտադրանքի անվտանգության ապահովումը և պարտադիր պահանջների կատարումը ռուսական շուկա մատակարարումների վերսկսման նախապայմաններ են։
«Գյուղատնտեսական արտադրանքի անվտանգության ապահովումը, այդ թվում՝ հայ արտադրողների կողմից տեղական հումքի օգտագործումը, թունաքիմիկատների վերահսկողությունը, մատակարարումների հետագծելիությունը և այլ պարտադիր պահանջները, ներկայումս սահմանափակումների ենթակա ապրանքների ներմուծման վերսկսման հիմնական նախապայմանն է», – հայտարարել է գյուղատնտեսության նախարարությունը՝ Ալմաթիում կայացած ԵԱՏՄ գյուղատնտեսական քաղաքականության խորհրդի 7-րդ նիստի ընթացքում նախարարության ղեկավար Օքսանա Լուտի և ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հանդիպումից հետո։
Լուտը Ռուսաստան մատակարարվող ապրանքների համապատասխանությունը ԵԱՏՄ անասնաբուժական և բուսասանիտարական չափանիշներին անվանել է բացարձակ առաջնահերթություն։
Ռուսական կողմն ընդգծել է գործող կանոնակարգերի անվերապահ պահպանման և առաքվող արտադրանքի անվտանգությունն ապահովելու ալգորիթմի մշակման անհրաժեշտությունը։
Հայաստանից արտադրանքի որակի և անվտանգության վերաբերյալ մտահոգությունների պատճառով Ռոսսելխոզնադզորը մայիսի 22-ին արգելք է դրել ծաղիկների ներմուծման վրա, թարմ լոլիկ, վարունգ, պղպեղ, կանաչ բանջարեղեն և ելակ՝ մայիսի 30-ին, կորիզավոր մրգեր (բալ, ծիրան, սալորաչիր, դեղձ և նեկտար) և թարմ խաղող՝ հունիսի 2-ին, նեխուր, սմբուկ, կարտոֆիլ և չոր մրգեր՝ հունիսի 3-ին, իսկ բոլոր կարանտինային ապրանքները՝ հունիսի 12-ին։
Ավելին, Ռուսաստան արտահանման համար նախատեսված կենդանի ձկան և ձկնամթերքի հավաստագրումը կասեցվել է հունիսի 2-ից, իսկ կաթնամթերքի ներմուծումը սահմանափակվել է հուլիսի 27-ից։









