Foto

Բարսելոնան Խուլիան Ալվարեսին նոր այլընտրանք է գտել

«Վիլյառեալի» և Վրաստանի ազգային հավաքականի հարձակվող Ժորժ Միկաուտաձեն հայտնվել է կատալոնական «Բարսելոնայի» հետաքրքրությունների ոլորտում։

Ինչպես հաղորդում է Barca Universal-ը՝ հղում անելով իսպանական Sport պարբերականին, 25-ամյա ֆուտբոլիստը դիտարկվում է որպես այլընտրանքային տարբերակներից մեկն այն դեպքում, եթե Մադրիդի «Ատլետիկոյից» Խուլիան Ալվարեսի տրանսֆերը ձախողվի։

«Կապտանռնագույններն» արդեն կապ են հաստատել վրացի ֆուտբոլիստի շրջապատի հետ։ Նշվում է, որ «դեղին սուզանավը» ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց կպահանջի մոտ 60-65 միլիոն եվրո։

Աղբյուրի համաձայն՝ ինքը՝ Միկաուտաձեն, հավանություն է տալիս կատալոնական ակումբ տեղափոխվելու հնարավորությանը։

Իսպանիայի Լա լիգայի ավարտված խաղարկությունում վրացի հարձակվողը մասնակցել է 32 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։