Foto

ՌԴ բանակը վերահսկողության տակ է առել ԴԺՀ-ի Պետրովկա բնակավայրը

ՌԴ բանակը վերահսկողության տակ է առել ԴԺՀ–ի Պետրովկա բնակավայրը, հայտնում է ՌԴ ՊՆ–ն։

Գյուղը գրավել են «Կենտրոն» զորախմբի ստորաբաժանումները։

Մարտական գործողությունների ընթացքում գնդի անձնակազմը կրակային պարտության է մատնել հակառակորդին, որից հետո, համակարգված ու վճռական գործելով՝ ստորաբաժանումները մտել են բնակավայրի տարածք և լիարժեք վերահսկողություն հաստատել, ասվում է հաղորդագրության մեջ։