Foto

Թրամփը կարծում է, որ Իրանում գնաճը հասնում է 300%-ի

Իրանում գնաճը հասնում է 300 տոկոսի, իրավիճակը երկրում վատթարանում է։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ի իր էջում։

«Նրանք (Իրանը՝ խմբ.) ռազմածովային ուժեր չունեն, ռազմաօդային ուժեր չունեն, մնացած զինվորականները աշխատավարձ չեն ստանում, ԻՀՊԿ-ն (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս՝ ԶՈւ էլիտար ստորաբաժանումներ) ջախջախված է և փախչում է, իսկ նրանց «իշխանությունը», լավագույն դեպքում, անկայուն է։ Նրանք փող չունեն, նրանց երկիրը «սպառված է»։ Այն ամենը, ինչ նրանք ունեն, սուտ լուրերն են և 300 տոկոսանոց գնաճը, իսկ իրավիճակը միայն վատթարանում է։ Իրանը միայն խոսում է և ոչ մի գործ չի անում», — գրել է ԱՄՆ նախագահը։

Արժույթի միջազգային հիմնադրամն ակնկալում է, որ այս տարի Իրանում գնաճը կկազմի 69 տոկոս։ Համաշխարհային բանկի տվյալներով՝ 2025 թվականին երկրում այս ցուցանիշը կազմել է 42,2 տոկոս։