Սպիտակ տան մեր հրաշալի մամուլի քարտուղարը և իմ ամենահուսալի օգնականներից մեկը՝ Քերոլայն Լևիթը, ամսվա վերջում կհեռանա իր պաշտոնից, որպեսզի կարողանա ավելի շատ ժամանակ անցկացնել իր գեղեցիկ փոքրիկ երեխաների և ընտանիքի հետ, որոշում, որը ես լիովին հասկանում և հարգում եմ։ Այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Քերոլայնն այժմ կլինի իմ լավագույն արտաքին խորհրդականներից մեկը և ազդեցիկ ձայն Հանրապետական կուսակցության ներսում, քանի որ մենք աշխատում ենք հաղթահարել պատմությունը և վերջնականապես հաղթել միջանկյալ ընտրություններում։
Նա իսկական առաջնորդ է եղել Սպիտակ տանը և ֆենոմենալ աշխատանք է կատարել՝ պայքարելով արդարության, ազատության համար 2018 թվականից ի վեր, ներառյալ մեր պատմական վերընտրության 2024 թվականի քարոզարշավը։
Քերոլայնը եղել է Սպիտակ տան լավագույն մամուլի քարտուղարներից մեկը պատմության մեջ։ Շնորհակալություն, Քերոլայն, լավ կատարած աշխատանքի համար»,-գրել է նա։









