Foto

Օտարերկրյա պետությունների ներկայացուցիչները Վրաստանում չեն կարող զբաղվել քաղաքականությամբ․ Կալաձե

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ «օտարերկրյա պետությունների ներկայացուցիչները չեն կարող քաղաքական գործունեություն ծավալել Վրաստանում»։ Այս մասին նա ասել է՝ մեկնաբանելով «Geocase» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիկտոր Կիպիանիի կողմից նոր քաղաքական կուսակցության ստեղծումը։

Կալաձեի խոսքով՝ Կիպիանին «գործակալական ցանցի» օրինակ է, որի ներկայացուցիչները հանձնարարություններ են ստանում դրսից։ Նա նաև հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունը շարունակելու է վարել քաղաքականություն, որը, իր պնդմամբ, կպաշտպանի միայն պետության և վրաց ժողովրդի շահերը։

«Անցել են այն ժամանակները, երբ Վրաստանի փոխարեն որոշումներն ընդունում էին այլ երկրների ներկայացուցիչները։ Ընտրություններն անցկացվում են արդար, և բոլոր քաղաքական ուժերը կարող են իրականացնել իրենց նախընտրական քարոզարշավը։ Սակայն օտարերկրյա ներկայացուցիչները մեր երկրում այլևս չեն կարող զբաղվել քաղաքականությամբ: Սրան պետք է ընտելանալ», – ասել է Կալաձեն։