Foto

Թուրքիայի գերագույն ռազմական խորհուրդը ռազմաօդային ուժերի նոր գլխավոր հրամանատար է նշանակել

Թուրքիայի Գերագույն ռազմական խորհրդի (ԳՌԽ) որոշոման համաձայն՝ երկրի ռազմաօդային ուժերի նոր գլխավոր հրամանատարի պաշտոնում նշանակվել է գեներալ Ռաֆեթ Դալքըրանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով համապատասխան հրամանագրին։

Բացի այս նաև նշվում է, որ Թուրքիայի Գերագույն ռազմական խորհուրդը մեկ այլ որոշմամբ՝ երկրի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար, ծովակալ Էրջումենտ Թաթլըօղլուի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է ևս մեկ տարով։