Կյանքից հեռացել է ռեժիսոր Արսեն Ասլանյանը։ Լուրն իր ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնել է նրա կինը՝ հաղորդավարուհի Եվա Մեհրաբյանը։
«Մենք պարտվեցինք…
Պարտվեցինք դաժան հիվանդության դեմ ծանր պայքարում։
Սիրելի ամուսնու, հոր, պապիկի` Արսեն Ասլանյանի հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 5-ին` ժամը 17-ից 20-ը` <<Էրեբունի>> սգո սրահում (Խաղաղ Դոնի փողոց 2/14)։ Հուղարկավորությունը նույն վայրից` օգոստոսի 6-ին` ժամը 13-ին»,-գրել է նա։









