Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» օգոստոսի 4-ին կանցկացնի Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպումը։ Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը կընդունի Սլովենիայի «Ցելիեին»։
Հանդիպումը տեղի կունենա Երեւանի Վազգենի Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և կմեկնարկի 20:00-ին։ Պատասխան հանդիպումն օգոստոսի 11-ին է։
«Արարատ-Արմենիան» երրորդ փուլում սլովենական «Ցելիեի» արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի «Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա) – «Միելբյու» (Շվեդիա) զույգի հաղթողի հետ։
Որակավորման փլեյ-օֆֆի առաջին հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 18-19-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ օգոստոսի 25-26-ին:









