Վերջին 24 ժամվա ընթացքում ՀՕՊ ուժերը ուկրաինական 743 անօդաչու թռչող սարք և 15 կառավարվող ավիացիոն ռումբ են խոցել ու ոչնչացրել, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Ռուսաստանի զինված ուժերի օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, ինչպես նաև հրթիռային զորքերն ու հրետանին հարվածներ են հասցրել Ուկրաինայի ԶՈւ-ի անօդաչու թռչող սարքերի և դրանց բաղադրիչների արտադրության ու պահպանման համար նախատեսված օբյեկտներին ու ոչնչացրել դրանք»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից նշել են նաև, որ վերջին 24 ժամվա ընթացքում հարվածներ են հասցվել Ուկրաինայի զինված ուժերի դիրքերին՝ 152 շրջաններում։









