Foto

«Այս բոլոր գործերը մի օր շատ դաժան ձևով տրաքելու են Եվրոպական դատարանում. Չեղարկեք՝ պրծեք, Դանիել Օրտեգայի «սթայլով» շարժվեք առաջ». Նաիրա Զոհրաբյան

Արդեն փաստաբաններն ահազանգել են, որ դատարանն արգելել է ընդդիմադիր «Մայր Հայաստան» կուսակցության կալանավորված անդամ Արեգնազ Մանուկյանին հեռախոսով խոսել անգամ 13 տարեկան երեխայի հետ: Բանտից տարածած ուղերձում նախկին պատգամավորն իր նկատմամբ կիրառվող վերաբերմունքը որակել է «անմարդկային և ցնցող»:


Ես այսօր բացարձակապես մեկուսացված եմ աշխարհից և զրկված եմ նույնիսկ 13-ամյա դստերս ու 85-ամյա մորս հետ հեռախոսով խոսելու հնարավորությունից»,-  բանտից գրել է ընդդիմադիր կին գործիչը:

Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է հուլիսի 9-ին, նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը):


Այս պահին կալանավորված են նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, «Ուժեղ Հայաստան»-ից Ալիկ Ալեքսանյանը և այլ հասարակական ու քաղաքական գործիչներ։