Foto

Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների բողոքի քննության շրջանակում ելույթներն ավարտվել են

Հուլիսի 28-ին Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինաբար պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի վերաքննիչ բողոքների քննությունը։

Հայ ռազմաքաղաքական գերիների բողոքի քննության շրջանակում վերաքննիչ դատարանում կողմերի ելույթներն ավարտվել են։

Հիշեցնենք՝ նրանց նկատմամբ Բաքվի ռազմական դատարանը մեղադրական դատավճիռ էր կայացրել «խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների, ռազմական հանցագործությունների համար»:

Նշենք, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ինչպես նաև մյուս հայ գերիները դատապարտվել են ցմահ ազատազրկման կամ 15–20 տարվա ազատազրկման։