Foto

Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում հաստատված խաղաղության ամրապնդմանը

Հուլիսի 22-ին Կանադա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի մի շարք ներկայացուցիչների հետ:  Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ-ից։

Հարցուպատասխանի ձևաչափով անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին, Հարավային Կովկասում հաստատված խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերին, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, միջազգային զարգացումներին և Հայաստան-Կանադա երկկողմ օրակարգին:

Ընդգծվել է երկու երկրների միջև հարաբերությունների առկա դինամիկան առևտրատնտեսական հստակ արդյունքներով ամրագրելու անհրաժեշտությունը: