Իսպանիայի պետական օդերևութաբանական գործակալությունը (Aemet) սաստիկ շոգի պատճառով երկրի բազմաթիվ շրջաններում եղանակի վատթարացման մասին նախազգուշացում է հայտարարել։
Երկրի արևելքում եղանակային վտանգավորության առավելագույն՝ «կարմիր» մակարդակ է սահմանվել։
Խոսքը, մասնավորապես, Վալենսիա, Մուրսիա և Կաստիլիա-Լա Մանչա ինքնավար համայնքների մի շարք շրջանների մասին է, որտեղ ջերմաստիճանը կարող է անցնել 42-44 °C-ից։









