Foto

33 000 միգրանտի արտաքսել են Ռուսաստանից

2026 թվականի առաջին կիսամյակում մերձմոսկովյան շրջաններում իրականացված ստուգայցերի արդյունքում օտարերկրյա քաղաքացիների վտարման և արտաքսման վերաբերյալ ավելի քան 33 000 որոշում է կայացվել։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ ՆԳ նախարարությունը։

«Միգրանտների բնակության և աշխատանքի վայրերում իրականացվել է 39 000 ստուգում, կայացվել է արտաքսման՝  33 500, ՌԴ մուտքի մերժման՝ 49 000 որոշում, ֆիկտիվ գրանցման պատճառով ավելի քան 2 000 օտարերկրյա քաղաքացի հանվել է հաշվառումից, իսկ ևս 11 000-ի  համար կրճատվել են ՌԴ-ում ժամանակավորապես գտնվելու ժամկետները»,- հայտնել է ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է նաև, որ 88 000 հոգու զրկել են ՌԴ քաղաքացիությունից, 150 միգրանտի ժամանակավոր կացության թույլտվությունը չեղարկվել է, 2 600 հոգու դիմումն էլ՝ ժամանակավոր կացության տրամադրման մասին, մերժվել է։