Foto

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան հարաբերություններում տեղի ունեցող պատմական տեղաշարժը․ Գերմանիայի ԱԳՆ

Ռազմավարական օրակարգի շրջանակում խորացրել ենք Գերմանիայի և Ադրբեջանի միջև առկա ամուր հարաբերությունները։ Այս մասին սոցիալական ցանցերում գրել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Նիկլաս Վագները։

«Մենք աշխատելու ենք տարբեր ոլորտներում համագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ։

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում տեղի ունեցող պատմական տեղաշարժը»,- նշել է նա։