Foto

Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեին․ կա 3 զոհ, այդ թվում՝ երեխա․ ավելի քան 40 մարդ է վիրավորվել

Ռուսական զորքերը հուլիսի 19-ի երեկոյան ղեկավարվող ավիառումբերով հարվածներ են հասցրել Զապորոժիե քաղաքին, ինչի հետևանքով բնակելի շենք է ավերվել։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ՝ 71 և 72 տարեկան կանայք, ինչպես նաև 11 տարեկան աղջիկ։ Զապորոժիեի մարզային վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովի փոխանցմամբ՝ տուժել է 41 մարդ։

Փրկարարական ծառայությունը նշել է, որ հուլիսի 19-ի երեկոյան ստացված տվյալներով տուժածների թիվը հասել է 42-ի, որոնցից 8-ը երեխաներ են։