Foto

Թրամփը հրահանգել է բազմապատիկ պատասխան տալ Իրանի կողմից ամերիկացի զինծառայողի յուրաքանչյուր սպանության համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի կողմից ամերիկացի զինծառայողի յուրաքանչյուր սպանության համար Թեհրանը բազմապատիկ գին կվճարի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թրամփն այս մասին գրել է Truth Social հարթակում։

«Ամեն անգամ, երբ Իրանը սպանում է ամերիկացի զինծառայողի, այդ սպանության համար բազմապատիկ գին է վճարելու»,- գրել է ԱՄՆ նախագահը։

Նրա խոսքով՝ համապատասխան հրահանգը փոխանցվել է պատերազմի նախարար Փիթ Հեգսեթին, Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնին և ԱՄՆ զինուժի բոլոր հրամանատարներին։