Foto

Կհետաձգվի՞ արդյոք ԱԱ-2026-ի եզրափակիչը․ հայտնի է ՖԻՖԱ-ի դիրքորոշումը

ՖԻՖԱ-ն չի նախատեսում հետաձգել կամ տեղափոխել ԱԱ-2026-ի եզրափակիչ հանդիպումը Նյու Յորքից, չնայած այն հանգամանքին, որ կանադական անտառային հրդեհներից առաջացած ծուխը հանգեցրել է օդի որակի վատթարացման։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

Նշվում է, որ ստեղծված իրավիճակի շուրջ արդեն իսկ ոչ պաշտոնական քննարկումներ են անցկացվել, որոնց մասնակցել են ՖԻՖԱ-ի ներկայացուցիչները և աշխարհի առաջնության հարցերով Սպիտակ տան աշխատանքային խմբի ղեկավար Էնդրյու Ջուլիանին։ Սակայն, ըստ Սպիտակ տան ներկայացուցչի, այս պահին խաղի հնարավոր տեղափոխմանը նվիրված որևէ պաշտոնական հանդիպում նախատեսված չէ։

Հատկանշական է, որ օրեր առաջ՝ հուլիսի 17-ին, Չիկագոյում նույն անտառային հրդեհների ծխի պատճառով չեղարկվել էին բաց երկնքի տակ նախատեսված մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ MLS-ի կանոնավոր առաջնության «Չիկագո Ֆայր» — «Վանկուվեր Ուայթքեփս» հանդիպումը։

Հիշեցնենք, որ Իսպանիայի և Արգենտինայի ազգային հավաքականների միջև ԱԱ-2026-ի եզրափակիչի հանդիպումը կկայանա հուլիսի 19-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին։