Ռուսաստանը պատրաստ է ՆԱՍԱ-ի հետ քննարկել ազգային ուղեծրային կայանների համագործակցության հեռանկարները, հատկապես արտակարգ իրավիճակներում փոխադարձ օգնության ցուցաբերման հարցում, հայտարարել է ՌԴ առաջին փոխվարչապետ Դենիս Մանտուրովը։
Մանտուրովն այցելել է Բայկոնուրի տիեզերակայան, որտեղ մասնակցել է դեպի Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ) «Սոյուզ ՄՍ-29» օդաչուավոր տիեզերանավի արձակմանը։
ՌԴ փոխվարչապետը նաև աշխատանքային հանդիպում է ունեցել ՆԱՍԱ-ի ղեկավար Ջարեդ Այզեքմանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև տիեզերական ոլորտում ընթացիկ և հեռանկարային համագործակցության ուղղությունները։
«Պատրաստ ենք քննարկել ազգային ուղեծրային կայանների ուղղությամբ համագործակցության հեռանկարները։ Այստեղ առանձնահատուկ կարևորություն ենք տալիս արտակարգ իրավիճակների դեպքում փոխադարձ օգնություն ցուցաբերելու հնարավորությանը», – Մանտուրովի խոսքերն է փոխանցել նրա քարտուղարությունը։









