Foto

Իսպանիան հաղթում է Ֆրանսիային ԱԱ-2026-ի կիսաեզրափակչում

Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության կիսաեզրափակչում ընթանում է Ֆրանսիա – Իսպանիա հանդիպումը։ Խաղը անցկացվում է ԱՄՆ-ի Արլինգթոն քաղաքի «AT&T» մարզադաշտում։

Այս պահին հաշիվը 1:0 է՝ հօգուտ Իսպանիայի։ 22-րդ րոպեին Միկել Օյարսաբալը 11-մետրանոց հարվածից բացել է հաշիվը։

Քառորդ եզրափակչում Իսպանիայի հավաքականը հաղթել էր Բելգիային՝ 2:1 հաշվով, իսկ Ֆրանսիան առավելության էր հասել Մարոկկոյի նկատմամբ՝ 2:0 հաշվով։

Մյուս կիսաեզրափակչում կմրցեն Արգենտինայի և Անգլիայի հավաքականները։

Աշխարհի 2026 թվականի առաջնությունն անցկացվում է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում՝ հունիսի 11-ից մինչև հուլիսի 19-ը։ Գործող չեմպիոնը Արգենտինայի հավաքականն է։