Foto

Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա

Հայաստանի ազգային հավաքականի, Մոսկվայի «Սպարտակի» և «Կրասնոդարի» նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը խոսել է հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ Հիշեցնենք, որ այս տրանսֆերային պատուհանի ընթացքում հավաքականի առաջատարներից մեկը հեռացավ «Կրասնոդարից» և պայմանագիր կնքեց սաուդյան «Ալ-Ահլիի» հետ։

Fonbet-ի YouTube-յան ալիքին տված հարցազրույցում Մովսիսյանը պատասխանել է մի քանի ուշագրավ հարցերի՝ կապված Սպերցյանի ապագայի և նրա կայացրած որոշման հետ.

— Ներկայումս ո՞ւմ եք համարում Հայաստանի հավաքականի գլխավոր աստղը։
— Սպերցյանին, իհարկե։

— Ինչպե՞ս եք վերաբերվում Սաուդյան Արաբիա տեղափոխվելու նրա որոշմանը։
— Դե, ճիշտ արեց։

— Ճի՞շտ։
— Այո՛։

— Ինչո՞ւ։
— Եթե նա Եվրոպայում տարբերակ ունենար, կգնար այնտեղ։

— Ձեզ չի՞ զարմացնում, որ նա պահանջված չէ Եվրոպայում։
— Այստեղ հարցն այն չէ, թե մենք ինչ ենք ուզում Սպերցյանի համար։ Կարևորն այն է, թե ինչ կա իրականության մեջ։

— Ըստ խաղաոճի՝ ո՞ր առաջնությունը և ո՞ր թիմը կհամապատասխանեին Սպերցյանին։
— Իտալիան և, կարծում եմ, Միլանի «Ինտերը»։

Աղբյուրը՝ Armsport.am։