Օմանում բանակցողները քննարկում են Հորմուզի նեղուցով նավերի անարգել անցման համար միջանցքի ստեղծման հարցը, հայտնում է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով տարածաշրջանային աղբյուրին։
Ինչպես նշում է Ռավիդը՝ հղում անելով անանուն դիվանագետի, Կատարի ներկայացուցիչները մասնակցում են Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ բանակցություններին Օմանի մայրաքաղաք Մուսկատում։









