Foto

Հայաստանը պատրաստ է կանգնել Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին. դեսպանություն

«Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին ինչպես այս դժվարին պահին, այնպես էլ՝ լուսավոր ժամանակներում, որոնք անպայմանորեն գալու են»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, փոխանցում է Լիբանանում ՀՀ դեսպանությունը։

Հուլիսի 7-9-ը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն աշխատանքային այցով գտնվում էր Լիբանանում՝ ՀՀ կառավարության կողմից տրամադրված հումանիտար օգնությունը հանձնելու նպատակով: