Foto

Մահացել է Հարավաֆրիկյան հավաքականի 25-ամյա կիսապաշտպանը

25 տարեկանում մահացել է Հարավաֆրիկյան հավաքականի ֆուտբոլիստ Ջեյդեն Ադամսը:

Այս մասին հայտնել են հարավաֆրիկյան լրատվամիջոցները՝ նշելով, որ մահվան պատճառները չեն հրապարակվում։

Ադամսը մասնակցում էր ընթացող աշխարհի առաջնությանը և Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականի կազմում խմբային փուլում անցկացրել էր երեք հանդիպում։ Ընդհանուր առմամբ նա ազգային թիմի կազմում անցկացրել է 9 խաղ և դարձել 1 գոլի հեղինակ։

Ֆուտբոլիստը «Ստելենբոշ» ակումբի սան էր, իսկ 2025 թվականին տեղափոխվել էր «Մամելոդի Սանդաունս»։ 2025/26 մրցաշրջանում թիմի կազմում նա դարձել էր Աֆրիկայի Չեմպիոնների լիգայի հաղթող։