Թիմով եղանք Արարատի մարզի գյուղերում, մեր գլխավոր խնդրին` իշխանափոխության օրակարգին զուգահեռ տեղերում փորձելու ենք օգտակար լինել մեզ իրենց քվեն վստահած հայրենակիցներին։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը՝ հրապարակելով տեսանյութ։
Այս ձևաչափով լինելու ենք Հայաստանի բոլոր մարզերում, մեր հնարավորությունների ու ներուժի չափով նպաստելու ենք տեղային խնդիրների լուծմանը, կոտրելու ենք այն կարծրատիպը, թե քաղաքական ուժերը քարոզարշավից քարոզարշավ են հիշում մարդկանց։
Մանրամասները՝ տեսանյութում։









