Foto

Նիդերլանդներում վանդալները պղծել են խորհրդային զինվորների շուրջ 150 գերեզմանաքար

Նիդերլանդների Լեսդեն քաղաքի մոտ գտնվող «Խորհրդային փառքի դաշտ» հուշահամալիրում վանդալները պղծել են խորհրդային զինվորների շուրջ 150 գերեզմանաքարեր, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հուշահամալիրի համանուն հիմնադրամի մամուլի ծառայությանը հղումով։

««Խորհրդային փառքի դաշտ» հիմնադրամը խոր ցնցումով է տեղեկացել խորհրդային զինվորական գերեզմանատանը շուրջ 150 գերեզմանաքարերի պղծման մասին»,- ասվում է հիմնադրամի հայտարարության մեջ։

Հիմնադրամում նշել են, որ միջադեպը որևէ կերպ չի փոխի իրենց առաքելությունը․ իրենք շարունակելու են աշխատանքը՝ պահպանելու զոհված զինվորների հիշատակը։

Ավելի վաղ «Խորհրդային փառքի դաշտ» հիմնադրամի տնօրեն Ռեմկո Ռեյդինգը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ անհայտ անձինք պղծել են Նիդերլանդների Լեսդեն քաղաքի մոտ գտնվող հուշահամալիրում խորհրդային զինվորների գերեզմանները։