Foto

Մեկ օրում բացահայտվել է 120 հանցագործություն, գրանցվել է 15 ՃՏՊ․ կա զոհ և 21 վիրավոր

Հայաստանի ՆԳՆ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների համաձայն՝ անցած մեկ օրվա ընթացքում բացահայտվել է 120 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված, կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձանց կողմից մեքենա վարելու 47 դեպք, մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, ֆիզիկական ներգործության՝ 9, թմրանյութի հայտնաբերման՝ 8, հոգեկան ներգործության՝ 7, խարդախության՝ 6, անձնական ունեցվածքի գողության՝ 4 դեպք։

Բացահայտվել է նաև 2-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, թմրանյութի իրացման, սառը զենքի հայտնաբերման, փաստաթղթի կեղծիքի, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, ինչպես նաև ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու վերաբերյալ։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 և ֆիզիկական ներգործության 1 դեպք։

Մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է 14 հետախուզվող, ևս 6-ը կամավոր ներկայացել են իրավապահներին։ Գրանցվել է նաև զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նույն ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է 15 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով 1 մարդ զոհվել է, ևս 21-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։