F-16 կործանիչը բռնկվել և վթարային վայրէջք է կատարել Հունաստանի արևմտյան ափի մոտ գտնվող Զակինթոս կղզում, հայտնում է ERT հեռուստաալիքը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Հինգշաբթի օրը ցերեկը Զակինթոսում տեղի է ունեցել F-16 կործանիչի վթարային վայրէջք։ Ըստ առկա տվյալների՝ կործանիչը բռնկվել է, և օդաչուն վթարային վայրէջք է կատարել կղզու օդանավակայանում»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։
Ինչպես հայտնում է ERT-ն, ինքնաթիռի օդաչուն չի տուժել։
«Կաթիմերինի» թերթի տեղեկություններով՝ կործանիչը թռել էր «Արաքսոս» ռազմական ավիաբազայից, որից հետո նրա մոտ խնդիրներ էին առաջացել վայրէջքի սարքերի (շասսիի) հետ։









