Դամասկոսում՝ Մակրոնի հանգրվանած հյուրանոցի մոտակայքում, պայթուցիկ սարքեր են գործարկվել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով անվտանգության ծառայության իր աղբյուրին։
Միջադեպից հետո իշխանությունները փակել են հարակից ճանապարհները և ուժեղացրել անվտանգության միջոցառումները։
«Մի քանի պայթուցիկ սարք է գործարկվել Դամասկոսի այն հյուրանոցի մոտ, որտեղ կանգ է առել Մակրոնը»,- ասվում է հրապարակման մեջ։
Նշենք, որ Մակրոնը Եվրոպական միության առաջին խոշոր առաջնորդն է, որն այցելել է Դամասկոս Սիրիայի նախագահ Բաշար Ասադի տապալումից հետո։









