Foto

Վահագն Խաչատուրյանը և Դեյվիդ Ալենն անդրադարձել են հայ-ամերիկյան գործընկերությանը

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ջերմորեն շնորհավորեց գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին, դեսպանության թիմին և ամերիկյան ժողովրդին ԱՄՆ անկախության 250-ամյա հոբելյանի առթիվ։

Գործերի ժամանակավոր հավատարմատար Ալենը շնորհակալություն հայտնեց նախագահ Խաչատուրյանին բարեմաղթանքների համար՝ ընդգծելով ամուր ու վերելք ապրող հայ-ամերիկյան գործընկերությունը, որը խարսխված է ընդհանուր արժեքների, երկարամյա բարեկամության և ապագայի վերաբերյալ ընդհանուր տեսլականի շուրջ։