Foto

Արուսյակ Մանավազյանն առաջադրվել է ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավարի պաշտոնում

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր Արուսյակ Մանավազյանն առաջադրվել է 9-րդ գումարման ԱԺ-ի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի պաշտոնում:

Այս մասին հայտնել է ինքը Արուսյակ Մանավազյանը:

Հուլիսի 2-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը փակ նիստ կանի և կընտրի խմբակցության ղեկավար:

Ավելի վաղ հայտնել էր, որ օրեր առաջ ՔՊ–ում փակ գաղտնի քվեարկությամբ ԱԺ փոխնախագահի թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը:

Իսկ դրանից առաջ՝ հունիսի 25–ին, ՔՊ կուսակցության վարչության նիստում փակ, գաղտնի քվեարկությամբ ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը: 

Նշենք, որ Ազգային ժողովը ունենալու է 3 փոխնախագահ, որոնցից երկուսը բաժին է հասնում ՔՊ–ից, իսկ մեկը՝ ամենամեծ ընդդիմադիր ուժին։ Այս դեպքում խոսքը «Ուժեղ Հայաստան» խմբակցության մասին է։