Foto

Ռուբինյանը բարձր է գնահատել ՀՀ-Գերմանիա փոխգործակցությունը․ կարևորվել է ԵՄ-ի հետ հարաբերությունները

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 1-ին ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի ճգնաժամերի կանխարգելման, ռազմավարական կանխատեսումների, կայունացման եւ խաղաղության խթանման ենթահանձնաժողովի նախագահ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ից։

Ողջունելով հյուրերին՝ Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու Հայաստանի ձգտումը եւ այդ համատեքստում բարձր գնահատել Հայաստան-Գերմանիա փոխգործակցությունը:

Ազգային ժողովի փոխնախագահը պատասխանել է պատվիրակության անդամների հարցերին՝ անդրադառնալով խորհրդարանական ընտրությունների արդյունքներին ու հետագա աշխատանքներին, ծրագրերին: