Եթե Գերմանիայի և Ֆրանսիայի հավաքականները հաղթեն 1/16 եզրափակիչի իրենց հանդիպումներում, ապա փլեյ-օֆֆի երկրորդ փուլում՝ 1/8 եզրափակիչում, դեմ առ դեմ դուրս կգան միմյանց։

Գերմանիա — Պարագվայ դիմակայությունը կկայանա հունիսի 30-ին ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Ֆոքսբորո քաղաքի «Ջիլեթ» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 00:30-ին։

Իսկ Ֆրանսիան և Շվեդիան իրենց հանդիպումը կանցկացնեն հուլիսի 1-ին՝ Նյու Ջերսի նահանգի Իսթ Ռութերֆորդ քաղաքի «Մեթլայֆ» մարզադաշտում։ Այս խաղի մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 01:00-ին։