«Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը Սահմանադրական դատարանին առաջարկեց հունիսի 7-ի ընտրությունների վիճարկման դատաքննությունը կասեցնել, քանի որ իրենք Վարչական դատարանում վիճարկում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հունիսի 14-ի N 258-Ա որոշումը:
Ըստ Դրմեյանի, Վարչական դատարանի վճռից հետո պետք է ՍԴ-ն շարնակի դատաքննությունը:
ՍԴ դատավորները որոշեցին մերժել Դրմեյանի առաջարկությունը և շարունակել դատաքննությունը, ընդգծվեց նաև, որ սեղմ ժամկետներ են սահմանված դատաքննության համար:
Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն 2026 թվականի հունիսի 14-ին իր N 258-Ա որոշմամբ գտել է, որ թիվ 12/13, 10/51 և 35/65 ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա:
Հասմիկ Սարգսյան









