«Այսօր և առաջիկա օրերին մենք սկսում ենք բանակցությունների նոր փուլ, որը, հուսով ենք, վճռորոշ կլինի մեր երկրի և մեր ժողովրդի օգտին ցանկալի արդյունքի հասնելու համար», – նշել է նա X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ։

Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը հայտարարել է, որ բանակցություններին կմասնակցեն երկու երկրների ռազմական և քաղաքական պատվիրակներ, որոնց նպատակն է նպաստել կողմերի միջև համապարփակ խաղաղության և անվտանգության համաձայնագրի կնքմանը: