Իրանի իշխանությունները ամբողջությամբ վերականգնել են երկրի արևմտյան հատվածի օդային հաղորդակցությունը և թույլատրել են նաև տարանցիկ թռիչքների իրականացումը։
Այս մասին հայտնել է ԻԻՀ Քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը իր պաշտոնական կայքում։ Մինչ այդ թռիչքները թույլատրվում էին միայն Իրանի արևելյան հատվածում։
«Երկրի արևմտյան հատվածի օդային տարածքը, ինչպես նաև արևելյանը, սկսել է գործել շուրջօրյա օպերատիվ ռեժիմով։ Ներքին թռիչքներից բացի, ստեղծվել են անհրաժեշտ պայմաններ նաև երկրի օդային տարածքով տարանցիկ թռիչքների իրականացման համար», — նշվում է հայտարարությունում։
Նշվում է նաև, որ Իրանի բոլոր օդանավակայանները կարող են իրականացնել ավիացիոն գործունեություն՝ համաձայն երկրի ավիացիոն տեղեկատվական ժողովածուում նշված պայմանների և կանոնների։









