Արմավիրի մոտակայքում վառելիք տեղափոխող բենզատարը բախվել է գնացքին։ Այս մասին «Sputnik Արմենիա»-ին հայտնեցին «Հարավկովկասյան երկաթուղուց» (ՀԿԵ)։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 11:55-ին Դալարիկ կայարանում, որի հետևանքով վնասվել է վերգետնյա կապի համակարգը և շոգեքարշը
Վնասի չափը դեռ անհայտ է, հայտնի չէ նաև՝ արդյոք գնացքների չվացուցակը կփոփոխվի։
Վիրավորներ չկան։









