Foto

Երևանի Ֆրանսիայի հրապարակում նորից տեղադրվել է Արցախի դրոշը

Երևանի Ֆրանսիայի հրապարակում նորից տեղադրված է Արցախի դրոշը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է հասարակական գործիչ Նարե Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Սիմոնյանը հայտնել էր Ֆրանսիայի հրապարակից Արցախի դրոշը հեռացնելու մասին։ Ազգային ինքնության թշնամիները… Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի հրապարակից հանել են Արցախի դրոշը, ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ տեղեկացրել է Նարե Սիմոնյանը։

Հրապարակման մեկնաբանություններում ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր նույնպես փաստել են, որ դեռ մի քանի օր առաջ իրենք ևս տեսել են, որ հրապարակի տարածքից հեռացված է Արցախի դրոշը։

Տեսանյութն՝ այստեղ։