Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը Գերմանիայի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարար Կատերինա Ռայխեի հետ միասին նախագահել է «Թուրք-գերմանական տնտեսական և առևտրային համատեղ հանձնաժողովի» (JETCO) 6-րդ նիստը և կլոր սեղանի ձևաչափով հանդիպումը։
Այնուհետև նախարար Օմեր Բոլաթը նշել է, որ ավելի քան 4 ժամ տևած համատեղ աշխատանքի արդյունքում ձեռք են բերվել չափազանց դրական, կառուցողական և ապագայի հանդեպ հույսեր ներշնչող պայմանավորվածություններ։
Նախարարն ընդգծել է, որ քննարկումները ևս մեկ անգամ ապացուցել են, որ երկու երկրների միջև առկա են խորը կապեր, փոխադարձ վստահություն ու ընդհանուր շահերի վրա հիմնված տնտեսական գործընկերություն
Բացի այդ, Բոլաթը նշել է, որ թուրք-գերմանական հարաբերությունները քաղաքական և տնտեսական դաշտում շատ լավ են զարգանում, ապա հավելել. «Մեր առաջնորդները շատ սերտ աշխատում են։ Երկու երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալները գերազանցում են 50 մլրդ դոլարը և մենք համաձայնել ենք այն հասցնել էլ ավելի բարձր ցուցանիշների»:









