Ընդունել եմ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Գրել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհ Գալյանը։
«Քննարկել ենք՝
-ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգն ու բարեփոխումների ընթացքը:
-Սահմանադրական և դատաիրավական բարեփոխումների ընթացիկ աշխատանքները
-Վիզաների ազատականացման գործընթացն ու հետագա քայլերը:
Կարևորել ենք առաջիկայում Երևանում անցկացվելիք ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների երկխոսության և Արդարադատություն, ազատություն և անվտանգություն ենթակոմիտեների հանդիպումները»,-նշել է նա։









