«Հրապարակ» թերթը գրում է. «Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը, Սյունիքից հասնող լուրերի համաձայն, ընտրություններից հետո մեկուսացել է, գրեթե չի շփվում ոչ մեկի հետ: Ասում են՝ անակնկալի է եկել ընտրությունների արդյունքներից՝ նախապես կարծելով, որ իրեն տրված վստահության քվեն, իր կատարած աշխատանքները, իր հանդեպ հարգանքը խորհրդարանական ընտրություններում էլ կաշխատեն, և ժողովուրդը, իրեն հարգելով, կընտրի Արման Թաթոյանի «Միասնության թևերին»։
Հիշեցնենք, որ «Շանթ դաշինք» կուսակցությունը Թաթոյանի հետ նույն ցուցակով մասնակցեց ընտրություններին, Փարսյանն էլ այդ դաշինքի քվոտայով է համայնքապետ դարձել։ Նա խոստացել է, որ Թաթոյանի ղեկավարած ուժը ջախջախիչ հաղթանակ է տանելու, սակայն ընտրությունների արդյունքներով ոչ միայն ՔՊ-ն էր առաջատարը Կապան քաղաքում և համայնքում՝ 10 հազարից ավելի ձայնով, այլև ընդդիմադիր մյուս ուժերը գրեթե չէին զիջում «Միասնության թևերին»։ Օրինակ, «Ուժեղ Հայաստանը» 5 հարյուր ձայն էր պակաս ստացել՝ 3 հազար 717, Քոչարյանի «Հայաստան» դաշինքը՝ 2 հազար 103, ինչը համարում են ձախողում` հաշվի առնելով, որ Աննա Գրիգորյանը կապանցի է»։









