Foto

Տիրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը մերժվել է

Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը չդադարեցվեց։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Անի Դանիելյանի նախագահությամբ, մերժեց քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը, հայտնում է «Փաստինֆո»-ն։

Խաչատրյանը նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության հիմքում, մասնավորապես, դրվել է քրեական հետապնդման ժամկետների խախտման հարցը։

Խաչատրյանին մեղադրանք է ներկայացվել «խուլիգանության» հատկանիշներով՝ 2023 թվականի սեպտեմբերին՝ Արցախի էթնիկ զտման օրերին, Երևանում տեղի ունեցած միջադեպի գործով։ Այդ օրերին Երևանում բողոքի ակցիաներ էին տեղի ունենում, որոնց ժամանակ վարորդներից մեկը մեքենան վարել է դեպի ցուցարարները, ինչի ժամանակ էլ Տիրան Խաչատրյանը ձեռքով հարվածել է։ Նշված գործով Խաչատրյանը 2023թ նոյեմբերին կասկածանքի շուրջ հրավիրվել էր հարցաքննության, հրաժարվել ցուցմունք տալուց, ինչից հետո շուրջ երեք տարի գործը «մոռացվել» է, Խաչատրյանն ունեցել է փաստացի հետապնդման ենթարկվող անձի կարգավիճակ։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում