Foto

Ողբերգական ավտովթար. կա 1 զոհ․ 4 վիրավորներից 3-ը անչափահաս են

Այսօր՝ հունիսի 16-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 84 կմ հատվածում, Լանջառ գյուղի վարչական տարածքում բախվել են իրանական համարանիշներով «Volvo» մակնիշի կցորդիչով բեռնատարը և «Mercedes» մակնիշի ավտոմեքենան։

Վթարի հետևանքով   1 հոգի տեղում մահացել է, կա 4 վիրավոր, վիրավորներից 1-ը տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում: