Foto

ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի վերջնական տեքստի շուրջ․ Պակիստանի վարչապետ

Խաղաղությունը երբեք այսքան մոտ չի եղել, որքան հիմա է։ ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի վերջնական տեքստի շուրջ, հայտնել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։

«Չնայած Պակիստանի շարունակական ակտիվ միջնորդական ջանքերին, մենք խորապես գիտակցում ենք խաղաղության համաձայնագիրը խափանել ձգտողների կողմից իրականացվող շարունակական ապատեղեկատվական արշավը։ Չնայած աղմուկին, կարող ենք հաստատել, որ խաղաղության համաձայնագրի վերջնական, համաձայնեցված տեքստը պատրաստ է, և որ Պակիստանն այժմ սերտորեն համագործակցում է երկու կողմերի հետ՝ հաջորդ քայլերը որոշելու համար»,-նշել է նա։